Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Սա թողնեմ պատմության համար

Սա թողնեմ պատմության համար
20.08.2025 | 11:28
Ժիրայր Լիպարիտյանը, 1994 թվականի ապրիլ ամսին, մեր հանդիպման ժամանակ՝ «Արմենիա» հյուրանոցում, իմ դիտարկմանը, թե ժամանակն է, որ Նախիջևանն ազատագրենք, ասաց՝ Նախիջևանի վրա մեր հարձակումը կառաջացնի 3-րդ համաշխարհային պատերազմ, բացի այդ ԱՄՆ-ը դեմ է դրան։
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հ․Գ․ 1
Այդ ժամանակ ամբողջ Նախիջևանում տարբեր հետախուզական տվյալներով կար ընդամենը 20-25 հազար մարդ, հիմնականում ծերեր, կանայք ու երեխաներ։
Հ․Գ․2
Նախիջևանի ազատագրումով Հայաստանն ավելի լայն ու հուսալի սահման կունենար Իրանի հետ, և ամբողջ աշխարհաքաղաքական քարտեզը կփոխվեր։
Հ․Գ․ 3
Թուրքիայի ու Ադրբեջանի այսքան հոխորտանքների դիմաց մենք կունենայինք ավելի շատ ու զորեղ դիմադրության գործիքներ։
Հ․Գ․ 4
Հայաստանը կունենար այլ աշխարհաքաղաքական կշիռ:
Դիտվել է՝ 3250

Մեկնաբանություններ